Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր առասպելներ՝ նոր իշխանության մասին

Մայիս 22,2020 10:00

Հայաստանի (ինչպես նաեւ ցանկացած այլ երկրի) իշխանությունների ընդդիմախոսները պարբերաբար տարածում են քարոզչական առասպելներ, որոնք կոչված են առաջացնել կամ ամրապնդել ժողովրդական լայն զանգվածների բացասական վերաբերմունքը տվյալ իշխանության հանդեպ: Դասական օրինակ. իբր Ֆրանսիայի թագուհի Մարի-Անտուանետն ասել է. «Եթե ժողովուրդը հաց չունի ուտելու, թող կարկանդակներ ուտի»: (Առասպելի հեղինակը ոչ ավելի, ոչ պակաս՝ ֆրանսիացի մեծ փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսսոն է): Եթե անդրադառնանք Հայաստանում վերջին շրջանում տարածված առասպելներին, կարող ենք հիշել «Սաշիկի 50/50-ը» կամ «ապրիլյան պատերազմի ժամանակ բահերի կոթերով կռվելը»:

Հիմա եկել է ներկա իշխանության մասին հեքիաթներ հորինելու ժամանակը: Ընդդիմադիրների համար պահն, իհարկե, հարմար է՝ կորոնավիրուսի տարածման աճող տեմպը, դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքները օբյեկտիվ հիմքեր են ստեղծում քարոզչությունն ակտիվացնելու համար:

Բազմաթիվ առասպելներից առանձնացնեմ երեքը:

1/ Իշխանությունը երկարաձգում է արտակարգ դրությունը՝ հանրաքվե չանելու համար: Ինձ թվում է, ակնհայտ է՝ եթե այս պահին հանրաքվե անցկացվի, բնակչության մեծամասնությունը, ելնելով նախորդ իշխանության հանդեպ բացասական հույզերից, «այո» կասի: Այլ հարց է, թե որքանով է ողջամիտ օգտագործել նման հույզերը եւ ընդհանրապես նախաձեռնել այս ողջ գործընթացը:

2/ Իշխանությունը երկարաձգել է արտակարգ դրությունը՝ Հայաստանում քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար: Դա պարզապես անհնար է. մոտավորապես 2011-12 թվականներից սահմանափակելու գործիքներն այլեւս չեն աշխատում:

3/ Իշխանությունը չափազանցնում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Դա նույնպես անհեթեթ պնդումների շարքից է, որի հիմքում է դավադրությունների տեսությունը՝ «էս սաղ կորոնավիրուսը սուտ է, Սորոսն ու Բիլ Գեյթսն են հորինել, որ փող աշխատեն»: Իրականում վարակվածների բարձր թիվն ուղղակի հարվածում է իշխանությունների վարկին:

Հեքիաթներ հորինելն, իհարկե, կարող է որոշակի օգուտներ բերել դրանց տարածողներին, եթե հեքիաթները համոզիչ են շարադրված, հաճախ են կրկնվում եւ համապատասխանում են «միջին թվաբանական զանգվածի» հույզերին: Դրանք, սակայն, խանգարում են այն առումով, որ շեղում են մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից եւ իշխանության իրական սխալներից: Օրինակ՝ որ ներկայիս իշխանությունը, մեղմ ասած, որեւէ հաջողություն չի գրանցել նույն կորոնավիրուսի դեմ պայքարում: Ի դեպ, նույնը կարող ենք ասել կոռուպցիայի մասին. դրա առկայությունը պայմանավորված չէ այս կամ այն պաշտոնյայի պարկեշտությամբ կամ կամքով: Կոռուպցիան համակարգ է, որը 1998 թվականից սկսած կառուցվել է բարձրագույն իշխանության եւ օլիգարխիայի նպատակաուղղված ջանքերով, իսկ մի քանի տարի անց դարձել է «յուղած», մշտապես գործող մեխանիզմ: Մի քանի բոցաշունչ ելույթով 20 տարվա մեխանիզմը հնարավոր չէ կոտրել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    НОВАЯ ПЕСНЯ О СТАРОМ
    Если честно — они надоели —
    С выраженьем на умном лице.
    Свет в конце обещают тоннеля,
    Но заметьте, опять же в конце!
    А сейчас, мол, бредите по мраку,
    Исполняйте вам данный завет,
    И влезайте иль в мир, или в драку
    За какой— то мифический свет.
    Их слова в душу к нам не проникли:
    Новый зов на былое похож.
    И глаза наши к мраку привыкли:
    Ну, не видели света. Так что ж?
    Нам подобные песенки пели,
    Слава Богу, что память свежа.
    Понимаем, нет света в тоннеле,
    А в конце — только грабли лежат.
    Константин НИКИТЕНКО

  2. Sarkos says:

    Որոշ փոփոխություններ լավ են, բայց շատ փոփոխությունները կարող են քաոս ստեղծել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031