Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսաարտակարգ դրություն

Մայիս 22,2020 15:00

Արդեն 4-րդ օրն է գործում է հանրային տրանսպորտը:

Բացվել են խանութները,  առեւտրի կենտրոններն ու տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, բայց արտակարգ դրությունը երկրում շարունակվում է:

Պարետատունը կանոններ է սահմանել՝ առանց դիմակների եւ ձեռնոցների արգելվում է նստել տրանսպորտ կամ խանութ մտնել, «գազելներում» չի կարելի նստատեղի քանակից ավելի ուղեւոր վերցնել:

Նման դեպքեր հատուկենտ են պատահում, բայց այ առանց դիմակի ուղեւորներ, այն էլ տարեց, քիչ չեն պատահում:

Հանրային տրանսպորտի վրա նախազգուշացում է փակցված՝ մուտքը միայն դիմակով եւ ձեռնոցով, որոշ «գազելներ» էլ զգուշացնում են՝ մուտքը միայն ժպիտով:

Ալկոգել ոչ բոլոր «գազելներում» կա, վարորդներն ասում են՝ ղեկավարությունը չի տվել:

Երեւանում դրությունն այնքան էլ արտակարգ չէ. փողոցները մարդաշատ են, ամենուրեք՝ փողոցային առեւտուր, ինչը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, մեղմ ասած, առավել վտանգավոր է:

Խանութներ կան՝ առանց ձեռնոցի, բայց դիմակով հաճախորդներին թույլատրում են ներս մտնել, որոշներն էլ նույնիսկ առանց դիմակի են ներս թողնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031