1.Եթե էս վիրուսից բուժվելու ձեւը հայտնի չի, բա մեր իշխանությունները ո՞նց են պայքարել կամ պայքարում վիրուսի դեմ, վարակվածներին ո՞նց են բուժել կամ բուժում: Ու մեր իշխանությունները ո՞նց են իմանում, որ մարդը առողջացավ հենց իրենց բուժմա՛ն շնորհիվ: Ախր չէ՞ որ հնարավոր է, որ հիվանդի մահվան պատճառը հենց բուժումն է, ու չի բացառվում, որ եթե էդ մարդուն «չբուժեին», գուցե էդ հիվանդը առողջանա՞ր:
2.Եթե մահացածներին չեն հերձում, բա ո՞նց են հաստատ իմանում, որ մեռնողը հենց վիրուսից է մեռել:
3.Եթե ողջ ժողովրդին չեն թեստավորում, բա ո՞նց են իմանում, թե քանի՞ հաստատված հիվանդ կա:
4.Եթե վիրուսից բուժվելու ձեւն անհայտ է, բա ինչո՞ւ են ասում «բուժվող», ոչ թե «ինքնիրեն առողջացող»:
Կարդացեք նաև
5.Եթե նույնիսկ ԱՀԿ-ն է հայտարարում, որ դիմակ ու ձեռնոց պտի կրեն մենակ հիվանդանոցների վարակվածները ու բժիշկները, որովհետեւ մնացածներին ձեռնոցն ու դիմակը օգուտ չեն տալիս, բա ինչո՞ւ են մեր իշխանավորները ստիպում, որ ողջ ժողովուրդը ձեռնոցով ու դիմակով լինի, մանավանդ որ աշխարհի նշանավոր ճարակաբանները վաղուցվանից են ասում, որ ձեռնոցն ու դիմակները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլեւ շատ անգամ վնաս են:
6.Եթե աշխարհի ամենահեղինակավոր ճարակաբաններն ասում են, որ կարանտինը ընդամենը հետաձգում է վիրուսի երկրորդ ալիքը, ինչը անխուսափելի է ու, ի վերջո, վիրուսից կմեռնի էնքան մարդ, ինչքան որ մեկ է՝ մեռնելու է, բա մեր իշխանավորները ինչո՞ւ չեն լսում իրենց: Փաշինյանը, Ավինյանն ու Թորոսյանն աշխարհի բոլոր ճարակաբաններից ավելի հզո՞ր մասնագետ են:
7.Եթե ճարակաբանությունը իրոք գիտություն է, մեր իշխանավորները ինչո՞ւ են հակադրվում էս գիտությանը: Մի՞թե մեր իշխանավորներն ապացուցել են, որ համաշխարհային ճարակաբանությունը սխալ է, ու սխալ են նաեւ շվեդները, ճապոնացիները, բելառուսները, բրազիլացիները ու ուրիշները, ովքեր հետեւեցին ու հետեւում են ճարակաբանության հանձնարարականներին՝ առանց իրենց տնտեսություններին ու քաղաքացիներին վնաս տալու:
8.Եթե, ի վերջո, պարզվի, որ, օրինակ, շվեդները ճիշտ արեցին (ինչը շատ է հավանական), որ կենտրոնացան միայն ռիսկային խմբերի վրա ու իրենց տնտեսությանը վիթխարի վնաս չտվեցին, կպարզվի, որ մեր իշխանավորները ունակություն չունեն հասկանալու, թե մեր երկրի համար ի՛նչն է լավ, ու ի՛նչն է վատ: Այդժամ մեր իշխանավորների մտքով կանցնի՞, որ հրաժարական տան, թե՞ իրենց թույլատրելի է, որ առանց մի խղճի խայթի ու անպատիժ ազգակործան էքսպերիմենտներ անեն ողջ ժողովրդի վրա:
9.Նախորդ հարցի առիթով: Եթե աշնանը կամ մեկ տարի հետո պարզվի, որ ի վերջո, էս վիրուսից մահացավ էնքան մարդ, ինչքան կմահանար, եթե վիրուսի դեմ էս պետական «պայքարը» չլիներ, ու որ ուրեմն մեր իշխանավորները իրենց (մեղմ ասած) անտեղյակության («պաշտոնեական անփութության») պատճառով երկրի տնտեսությանը վիթխարի վնաս են հասցրել ու ժողովրդի թշվառության աճի (ու նույնիսկ առանձին մարդկանց մահվան) պատճառ են եղել, այդժամ մեր իշխանավորներին քրեական պատասխանատվության կկանչե՞ն ու իրենց կպատժե՞ն սրանց համար:
Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2020
Կարելի է կարծել մյուս երկրները ծաղկեցին այս ընթացքում, տասնյակ երկրներ նույն ճանապարհով են գնում, միայն բարոյականությունն ու ադեկվատ մտածողությունը կորցրածներն են ցույցեր անում, ինչ-ինչ ֆանտաստիկ թեզեր առաջ քաշում,պահանջում անտրամաբանական բաներ․․․ ցանկացած կառավարություն մտածում է իր ժողովրդի մասին, այդ թվում նաև մերը, ու օգնելու փոխարեն այս ծանր պահին այսպես խառնակությամբ զբաղվելը նողկալի է, թույլ տվեք գոնե ժողովուրդը լսի ու կատարի կառավարության որոշումները․