Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությանը

Մայիս 21,2020 23:13

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությանը Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության վերաբերյալ:

Աննա Նաղդալյանը, շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ, մասնավորապես ասել էր. «Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հանձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա»:

ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը համանման հայտարարությամբ հանդես էր եկել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել էր Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անդրադառնալով ժողովուրդների ինքնավարության սկզբունքին ասել է, որ «Հայաստանի ԱԳՆ-ն պետք է կարդա Հելսինկիի եզրափակիչ ակտը, այնուհետև հիմնվի դրա վրա»:

Նրա խոսքով` «այն փաստը, որ Հայաստանի ԱԳՆ-ն Արցախում տեղի ունեցած ընտրությունները անվանում է ժողովրդավարական գործընթաց, ցույց է տալիս այդ պետության իսկական էությունը»:

 

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031