Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող Սահմանադրությունը Հրայր Թովմասյանն այնպես է նենգափոխել, որ ցանկացած իրավական համակարգին առնչվող խնդիր լինի իր համաձայնությամբ և իրենից կախվածության մեջ». Սահմանադրագետ. «Ա1+»

Մայիս 21,2020 20:44

Հայաստանի իշխանությունները նոր տարբերակ են մշակել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար՝ առաջարկվում է ընտրել Սահմանադրական դատարանի նոր նախագահ գործող կազմից, բացի այդ հեռացնել նաև արդեն 12 տարի պաշտոնավորող դատավորներին՝ գործող Սահմանադրության համաձայն:

«Սա Սահմանադրությանը հակասող ընթացակարգ կլինի և իր բնույթով կլինի խիստ անլուրջ և անպատասխանատու քայլ»,-կարծում է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:

Մասնագետը այս խնդրի՝ Սահմանադրությանն օրենքներին չհակասող  միակ լուծումը համարում է ամբողջովին նոր Սահմանադրության ընդունումը՝ նոր կարգավորումներով, նոր Սահմանադրական դատարանով.

«Գործող Սահմանադրությունը Հրայր Թովմասյանը այնպես է նենգափոխել, որ ցանկացած այս բնույթի գործողություն, ցանկացած իրավական համակարգին առնչվող խնդիր լինի իր  համաձայնությամբ և իրենից կախվածության մեջ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031