Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում:
Կարդացեք նաև