«Կան երդումներ, որոնք չենք մոռանում: Կուզենայի իմ երդումը ներկայացնել, որը տվել եմ 1988թ.ին՝ զոհված եղբորս»,-այսօր հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երդմնակալության արարողությամբ ստանձնելով լիազորությունները:
«Մեծ եղբայրս այստեղ է, նա ծառայում էր սովետական բանակում: Երբ սկսվեց շարժումը, Սամվելն ինձանից մեծ էր երեք տարով: Փետրվարի տասներեքին նա դիմում է փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվել հանուն հայրենիքի: Ասացի՝ այո, եւ երկուսով երդվեցինք: Նա կատարեց իր երդումը, իմը դեռեւս մնում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ