«Արցախը միշտ զգացել է ՀՀ իշխանության եւ քաղաքացիների զորեղ սատարումը»,-այսօր հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երդմնակալության արարողությամբ ստանձնելով լիազորությունները:
Նա դիմեց արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլեւ պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովել»:
Հարությունյանը շարունակեց. «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ, որ Արցախը սատար է մայր հայրենիքին, եւ ձեր հետ համատեղ պատրաստ եմ կիսելու միացյալ հայրենիքի հիմնախնդիրների լուծման եւ մարտահրավերների դիմակայության բոլոր դժվարությունները»:
Այնուհետեւ Արցախի նորընտիր նախագահը շեշտեց, որ Արցախի բնակչության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է. «Մենք պատրաստ ենք որպես վահան կանգնել հայության անվտանգության եւ արժանապատվության հանդեպ սպառնալիքների դեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ