Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքագրում չի կատարվում․ Գյումրու բյուջեն կարող է ծանր իրավիճակում հայտնվել»․ Սամվել Բալասանյան

Մայիս 21,2020 18:45

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսը որքանո՞վ է ազդել համայնքային բյուջեի վրա, շատ է աղքատացե՞լ այն։

«Բնական է, ազդել է, ես ձեզ ասեմ, որ շատ ծանր իրավիճակի մեջ կարող է հայտնվել քաղաքային բյուջեն հավաքագրման իմաստով։ Ավագանու վերջին նիստի ժամանակ ես բնակությանը կոչ արեցի՝ գան, իրենց մուծումները կատարեն, տուրքերը, հողի հարկը, գույքահարկը, տարբեր տեսակի հողատարածքների վարձակալության վճարը, խանութների և այլ և այլն․․․Հիմա, նորից եմ հորդորում ձեր միջոցով, որ գան, մուծեն, որպեսզի տույժ ու տուգանքներ չաշխատեն, մենք մարդկանց չգցնեք ավելորդ ծախսերի տակ, ստիպված չլինեն մայր գումարից բացի տույժ ու տուգանքներ մուծելու։

Իհարկե, վերջին ավագանու նիստի ժամանակ մենք 0,75 տոկոս տույժ ու տուգանքը իջեցրեցինք 0,04 տոկոս, ոնց որ Ազգային ժողովում հաստատվեց տույժ-տուգանքների պահը, դա հնարավորություն կտա, որպեսզի այդ ապառքները, որոնք եղել են, հետագայում ավելի չխորանան։ Նույնիսկ ստացվում է այնպես, որ քաղաքացին մայր գումարից 3 անգամ ավել տույժ-տուգանքներ պիտի վճարի, որովհետև տարիներ շարունակ չի վճարել, ասենք 2009 թվականից սկսած։

Իհարկե, սա միայն Գյումրի քաղաքում չէ, ամբողջ հանրապետությունում է, նույնիսկ մենք ուղերձ հղեցինք, որպեսզի տեսնենք, զիջեն, տեսնենք, թե կառավարությունը ինչպիսի որոշում կկայացնի, մեկ ամիս հետո մենք պատասխան կստանանք։ Եթե հանեն, կմաքրվի և զրոյից կսկսենք, իհարկե, պարտաճանաչ վճարողը վիրավորված կզգա, որ ինքը տարիներ շարունակ մուծել է, մյուս մարդը չի մուծել և զիջում են։ Սա նույնպես անհավասար դաշտ է ստեղծում, համենայնդեպս շատ մեծ է այդ թիվը բոլոր համայնքներում՝ ապառքների հետ կապված, տեսնենք ինչպիսի պատասխան կունենաք կառավարությունից։

Իսկ բյուջեն չի հավաքվում, պարզ է, չեն կարող գալ, զրոյական վերցնել և ֆիզիկական ավտոմեքենաների գույքահարկի հետ կապված չեն աշխատում համապատասխան գերատեսչությունները, ձևակերպումներ չեն անում։ Այնպիսի իրավիճակ է, որ եթե հավաքագրում չեղավ, ինչ-որ տեղ կապիտալ աշխատանքներից շատերը չենք կարողանա անել, մեր հավաքագրած մասը բյուջեի մոտ 33 տոկոսն է։ Իհարկե, աշխատավարձ մենք կկարողանանք տալ»,- ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031