Արցախի մայրաքաղաք Շուշիում այս պահին ընթանում է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում են Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Արցախի եւ ՀՀ պատգամավորներ: Արայիկ Հարությունյանը լիազորությունները ստանձնեց՝ երդվելով Արցախի սահմանադրության եւ 17-րդ դարի ավետարանի վրա ձեռքը դրած:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ