Լրահոս
Օրվա լրահոսը

Pokrig.org հեքիաթարանը 5 տարեկան է

Մայիս 21,2020 18:35

Պոլսում լույս տեսնող «Փոքրիկ» հեքիաթարանը» -ը նշում է հիմնադրման հնգամյակը: Այն արեւմտահայերեն հեքիաթների կայքէջ է` ուղղված  աշխարհի բոլոր հայ մանուկներին, որն ամփոփում է ավելի քան 100 հեքիաթ, ավանդավեպ, առակ ու առասպել:

«Իր մէջ առայժմ կը գտնուի աւելի քան 100 հէքեաթներ՝ որոնք Հայ ժողովրդական գրականութենէ, աւանդական ու ժողովրդական առասպելներէ, դիցաբանական հերոսներէ, առակներէ, համաշխարհային մանկական գրականութեան դասականներէ եւ ժամանակակից հէքեաթներէ օրինակներ են: Կայքէջին  մաս կը կազմեն յայտնի գրողներ՝ Թումանեան, Խնկոյեան, Իսահակեան, Սարոյեան, Այգեկցի, Վարդան Կոմիկեան եւ ուրիշներ:

ՓՈՔՐԻԿը կ’այցելեն զանազան երկիրներէն՝  Ամերիկայի Միացեալ Նահանգներէն մինչեւ Աւստրալիա, Ռուսիայէն մինչեւ Ֆիլիբիններ, Շուէտէն մինչեւ Պրազիլիա, Գանատա, Յունաստան, Միացեալ Արաբական Էմիրութիւններ, Արժանթին, Եգիպտոս, Լիբանան, Ֆրանսա, Հայաստան եւ ուրիշ երկիրներ»,- նշված է «Փոքրիկի» էջում:

Կայքի ստեղծողները նաեւ շեշտել են, որ իրենց նպատակը համացանցի օժանդակությամբ, արեւմտահայերեն  կարդալու եւ լսելու առիթ  ստեղծելն է, ամենամեծ փափագն էլ հետեւյալն է. «Փոքրիկը արդիական գործիքներու մէջ տեսնէ ու լսէ իր մայրենիով հէքեաթներ, ու հաստատէ աւելի ջերմ եւ մտերիմ զգացում մը անոր հանդէպ: Ա՛ն հայերէնի հետ յարաբերութեան մէջ ըլլայ կարդալով եւ լսելով: Եւ այդ յարաբերութիւնը իրեն օգնէ, թէ իր հայեցի դաստիարակութեան եւ թէ առօրեայ հայերէնին:

Այս կայքէջին համար ճոխ յայտագիր մը պատրաստել ջանացինք եւ մասնաւոր կարեւորութիւն ցոյց տուինք՝ Հայ գրականութեան նշանաւոր դէմքերուն: Նաեւ մեր կայքէջին յատուկ՝ նոր հէքեաթներ, նոյնիսկ նոր հերոսներ ստեղծելու աշխատեցանք, նկատելով՝ որ հինն ու նորը քով քովի՝ աւելի հրապուրիչ մթնոլորտ մը կը ստեղծեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031