Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է հատկապես նման բարդ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն՝ ընդգծելով այդ գործում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևոր դերը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ