Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հինգշաբթի իր առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին։
«Կառավարության արձագանքում մի գործոն եմ ուզում առանձնացնել և ուզում եմ գովեստով արտահայտվել դրա մասին, դա այս կառավարության հաղորդակցության թափանցիկությունն և հասարակության առաջ հաշվետվողականությունն ապահովելու միտումը։ Ակնհայտ է, որ առաջիկայում նոր մարտահրավերներ են լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ՝ ամբողջ աշխարհի։ Մենք նոր ենք սովորում այս վիրուսի մասին, նոր ենք սովորում ճանաչել, սակայն այս աշխատանքներում այնպիսի վարքագիծը, որը խարսխված է հաղորդակցության թափանցիկության ապահովման վրա, օգնում է, որ հանրային վստահություն ձևավորվի, ինչը հիմնաքարն է ցանկացած հանրային առողջապահության հետ կապված մարտահրավեր հաղթահարելու գործում»,- ասաց նա։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ