Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան. «Գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա». «Ազատություն»

Մայիս 21,2020 16:47

«Գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա, իսկ ինչ վերաբերում է Պուտինի առաջարկությանը, թե գազը կարող է էժանանալ, եթե ԵԱՏՄ երկրները անցնեն մեկ բյուջեի և հարկահավաքության միասնական համակարգի, ապա այս պահին Հայաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ չեն ինտեգրացիայի նման աստիճանի», – այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։ Հայտը դեռ ուսումնասիրվում է։

«Սա կանխատեսում է, որովհետև ես իրավասու չեմ վերջնական լուծումների, նույնիսկ լուծումների նախագծի մասին քննարկել կամ խոսել, բայց այնուամենայնիվ, կա պոտենցիալ պրոբլեմի չափ և կա այդ պրոբլեմի լուծման հնարավորությունների գործիքակազմ։ Եվ տպավորություն ունեմ, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ շրջանակում բնակչության համար գազը չթանկանա ընդհանրապես։ Սա համարեք տպավորություն կամ կարծիք, որովհետև կոռեկտ չի լինի, որ ես հիմա խոսեմ լուծումների մասին։ Բայց այն պոտենցիալ չափը, որը հայցվում է այսօր Հայաստանի «Գազպրոմի» կողմից և այն մասսան, որի մեջ այդ պոտենցիալ չափը պետք է բաշխվի, հնարավորություն է տալիս բազմաթիվ լուծումների, այդ թվում մի լուծման, որի պարագայում բնակչության վրա ուղղակի ազդեցություն չի լինի», – նշեց փոխվարչապետը։

«Ազատություն»․ – Իսկ տնտեսվարողների պարագայո՞ւմ։

Գրիգորյան․ – Իսկ տնտեսավարողների պարագայում, նույնպես կարծիք-տպավորություն՝ այդ փոփոխությունը չի լինի կրիտիկական, կամ չի լինի այնպիսին, որը կազդի ինքնարժեքի վրա էականորեն ու կհանգեցնի գների թանկացման։

Ըստ փոխվարչապետի, այսօր Հայաստանի դիրքորոշումն է, որ ԵԱՏՄ ներսում գազի տարացման և մատակարարման սակագները լինեն մաքսիմալ միասնական, քանզի եթե միությունում գազի գինը տարբերակվում է, ապա այն երկրների ապրանքները, ուր գազը էժան է, ավոտամատ առավելություն են ստանում միության անդամ մյուս երկրների ապրանքների նկատմամբ, ուր գազը թանկ է։ Արդյունքում հայաստանյան ընկերությունների համար դժվար կամ անհնարին կդառնա իրենց արտադրանքը վաճառել ԵԱՏՄ-ում։

Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031