ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մասնակցել եմ Միջազգային կենտրոնամետ ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև այս ամենախոշոր համաշխարհային քաղաքական ընտանիքներից մեկի նախագահը, գլխավոր քարտուղարը, Սլովենիայի և Հունգարիայի վարչապետները, մի շարք արտգործնախարարներ և այլն:
Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով (երեկվա դեպքերը՝ վառ օրինակ):
Կազմակերպությունն ընդունել է բանաձև, որի մեջ իմ առաջարկությամբ ներառել է 2 դրույթ՝ համավարակի պատրվակով հիմնարար իրավունքների սահմանափակման և քաղաքական մրցակիցներին ճնշելու անթույլատրելիության մասին՝ կետ 14, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պանդեմիկ զինադադարի կոչին հետևելու անհրաժեշտության մասին՝ կետ 15 (սա էլ ժամանակին առաջարկել էի մեր ԱԳՆ-ին, իրենք չարեցին…)»:
Կարդացեք նաև