Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի»

Մայիս 21,2020 15:50

Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ սննդի արտադրամասում վարակման դեպքերը շարունակվում են, ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ են իրականացվում՝ շփման շրջանակները պարզելու եւ մեկուսացնելու համար:

Եվ քանի որ, ըստ Թորոսյանի, սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի, նախարարը արտադրամասի դեպքերը չի պայմանավորում վարակի աճի տեմպերով:

«Սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների եւ համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման տարբերակ պարզապես չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031