Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Գրիգորյանը՝ ոստիկաններին. «Կարելի էր ավելի քաղաքավարի մտցնել մեքենա, ես հանցագործ չէի»

Մայիս 21,2020 15:40

Կառավարության դիմաց բողոքի ցույցին մասնակցած հանդիսավարների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների թվում էր նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանը , որին նույնպես բերման էին ենթարկել ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժին:

Aravot.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ արդար չէ մի մասին թույլ տալ աշխատել, մյուս մասին՝ արգելել. «Եթե բոլորս մի նավի մեջ ենք, ուրեմն մի նավի մեջ ենք… Ես մենակ չեմ, ինձ նման հազարավոր մարդիկ կան: Այդ ոլորտում ամենաքիչը տասը մասնագիտություն կա՝ սկսած ռեստորանի տերերից, երգիչներից, հանդիսավարներից մինչեւ խոհարար, մատուցող եւ աման լվացողներ, ֆոտո-վիդեո նկարահանումներ իրականացնողներ, հարսանյաց սրահներ, ավտովարձույթ, «մեյք ափ» եւ այլն… Այսինքն, հեղափոխության ժամանակ ինչքան մարդ հրապարակում հավաքվել էր, մոտավորապես այդքան մարդ, որոնք սեզոնային են աշխատում՝ 4-5 ամիս եւ ամբողջ տարին աշխատածով ապրում են… Որոշ բաներ բացվել են՝ վարսավիրանոց, վարձույթ եւ այլն, բայց դրանք սնվում են կարեւորից, որը փակ է: Օրինակ, դիմահարդարում անում է վարսավիրանոցը, որն ավելի թանկ է՝ հարսանիք կամ խնջույք գնալուց, իսկ սովորական ֆենը վարսավիրանոցին օգուտ չի բերում, եւ ըստ էության, այդ բացված տեղերը «տակ տալով» են աշխատում…. Եթե ուզում ե , որ աշնան վերջին սոված մարդիկ հավաքվեն կառավարության շենքի դիմաց՝ պարտքերով լի, թող հարցին այսպես վերաբերվեն, ի՞նչ ասեմ»:

Employees and owners of the restaurants hold a protest action against the restrictions caused the novel coronavirus in front of the RA Government’s building

Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ տարբերություն տեսնո՞ւմ է ոստիկանության աշխատակիցների՝ քաղաքացիների հետ շփման առումով՝ հեղափոխությունից առաջ եւ հետո: «Ես մինչեւ երեկ չեմ շփվել ոչ մի ոստիկանի հետ, դա իմ առաջին շփումն էր, հուսամ, որ վերջինն էլ կլինի: Ուղղակի կարելի էր՝ ավելի քաղաքակիրթ մտցնել մեքենա, ես հաստատ հանցագործ չեմ, իրենք էլ դրա մասին գիտեին: Կարող էին ասել՝ կնստե՞ք մեքենան, եթե չենթարկվեի, այն ժամանակ, այդպես կվարվեին»:

Սարգիս Գրիգորյանը՝ հղում անելով վարչապետի այն արտահայտությանը, որ պարտավոր ենք հաշտվել կորոնավիրուսի հետ՝ շարունակելով ապրել, ասում է՝ այդ ձեւակերպմամբ ամեն ինչ ասված է. «Ուրեմն թող համապատասխան քայլեր ձեռնարկեն, որ շարունակենք ապրել, այլ ոչ թե վախենանք ապրելուց: Մենք միայն դա ենք ուզում, ուզում ենք աշխատել, որ գոնե քրքաշ առաջ գնանք, այդպես իրենց հոգսն էլ կթեթեւանա, մենք իրենցից, ոչ փող ենք ուզում, ոչ էլ ուրիշ բան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031