Լրահոս
Օրվա լրահոսը

375 բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Մայիս 21,2020 15:10

Մինչ օրս բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության 375 դեպք է հաստատվել: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նկատեց՝ այս դեպքերի մեջ են ընդհանուր բժշկական ծառայության աշխատողները՝ շտապօգնության վարորդներն ու բժիշկները, տեխնիկները եւ այլն. «Սա մեր ընդհանուր հիվանդների 6-7%-ն է»:

Թորոսյանն ասաց՝ կա բժշկական հաստատություն, որտեղ դիալեզ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն կորոնավիրուսի դրական ախտորոշում.«Դրանում որեւէ արտասովոր բան չկա, որովհետեւ մենք կազմակերպել ենք այդ բուժումը հատուկ այնպես, որպեսզի դրական ախտորոշում ունեցող եւ չունեցող քաղաքացիները չխաչվեն: Այնպես անել, որ ամբողջ դիալեզի ծառայությունը, որը սպասարկում է հազարից ավելի քաղաքացիների, զերծ մնա կորոնավիրուսային վարակի ներհիվանդանոցային տարածումից, եւ դրա համար առանձնացրել ենք դիալեզ մատուցող ամենամեծ ծառայություն մատուցող բաժանմունքներից մեկը այդ քաղաքացիների համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031