Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ
պարոն Արայիկ Հարությունյանին
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած տարիների ընթացքում Արցախն էլ ավելի կամրապնդի իր անկախ կարգավիճակն Ադրբեջանից և հայ ժողովրդի ամբողջական ներուժով կպաշտպանի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները:
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն շուրջ 25 տարիների իր գործունեությամբ ձևավորել և հանրությանն է ներկայացրել Արցախի հիմնահարցի կարգավորման իրավական թղթապանակը: Դեռ 1996թ. կազմկոմիտեում միավորված կազմակերպությունները ՀՀ իշխանություններին առաջարկեցին հրավիրել Համահայկական համաժողով՝ Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը միջազգային ատյաններին ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Մենք շարունակելու ենք մեր հրապարակային գործունեությունը և պատրաստ ենք համագործակցության:
Մեծ ուրախությամբ կհանդիպենք Ձեզ հետ առաջիկա օրերին՝ Ձեզ համար պատեհ պահի` Համահայկական համաժողով հրավիրելու գաղափարը քննարկելու և այդ նախաձեռնությունն իրականացնելու համար:
Արամ Սարգսյան – «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության»Կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Լարիսա Ալավերդյան – Կազմկոմիտեի փոխնախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ժասմինա Ղևոնդյան – Կազմկոմիտեի փոխնախագահ, «Ներուժ» ՀԿ նախագահ
Ալեքսանդր Մանասյան – «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ
Կարինե Դանիելյան – Կենսաբանական գիտ. թեկնածու, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ժասմինա Թելյան – Կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ նախագահ
Կարին Տոնոյան – «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն, լրագրող, հաղորդավար
Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» ՀԿ նախագահ
Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանահայերի Ասամբլեա» ՀԿ նախագահ
Ելենա Խաչատրյան – «Խաչմերուկ» Սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ
Վիկտոր Սոլախյան – «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ
Սոս Գյուլումյան – «Գարդման» հայրենակցական միություն
Ելիզավետա Սարգիսովա – Կենսաբան, կենսաքիմիկոս, գիտությունների թեկնածու
Հռիփսիմե Հովակիմյան – Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ
Միքայել Արամյան – «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ