Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոճանապարհին վիճաբանելով Երևանի բնակչի հետ` կրակել է նրա ոտքին և դիմել փախուստի

Մայիս 21,2020 14:39

2020թ  մայիսի 18-ին` ժամը 15:40-ին, ձախ ծնկան հոդի շրջանի, սրունքի հրազենային վնասվածք, հեմոռոգիկ շոկ ախտորոշմամբ  «Աբովյան» բժշկական կենտրոն է դիմել նախկինում ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչ, որը նույն օրը տեղափոխվել է «Միքայելյանի անվան» վիրաբուժության ինստիտուտ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 43-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ.  մայիսի 18-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածի  աջակողմյան հողապատ տարածքում 37-ամյա տղամարդը վիճաբանել է Երևան քաղաքի 43-ամյա բնակչի հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակել է վերջինիս կենսական ոչ կարևոր օրգանին՝ ոտքին, պատճառել մարմնական վնասվածք և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են հագուստներ, նշանակվել  համապատասխան փորձաքննություններ:

Իրականացած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031