Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսով 23 հղի կա, 270-ը՝ անչափահաս վարակակիր են»

Մայիս 21,2020 14:03

Կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում ամեն ինչ չէ, որ հսկողության տակ է: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ հսկողության առումով այս պահին այլ առաջնահերթություն ունեն, այն է՝ բուժօգնություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ունեն իրապես հիվանդանոցային ծառայության կարիք. դրանք ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիներն են ու նաեւ միջին ծանրության քաղաքացիները, որ հետո չդառնան ծանր կամ ծայրահեղ ծանր:

Ըստ Թորոսյանի, վարակի դեմ պայքարում առաջնահերթություն է նաեւ ցանկացած նոր հայտնաբերված դեպքի շփումների շրջանակը պարզելն ու ինքնամեկուսացման մեջ պահելը. «Որովհետեւ դրան այլընտրանք չկա, միեւնույն է, որքան կարող ենք՝ պետք է փոխանցման օղակները կոտրենք, դա ավելի հեշտ էր, երբ 20-30 դեպք էր, բայց 335 վարակակրի կոնտակտավորներին գտնելը ժամանակ է տանում: Մենք Երեւանում մեր հզորությունը մեծացնում ենք, որպեսզի հասցնենք աշխատանքը»:

Նախարարն ասաց, որ այս պահին մինչեւ 18 տարեկան քաղաքացիներից 270-ի մոտ հաստատված է վարակը, 2-ը թոքաբորբ են, բայց շատ թեթեւ են տանում: Թորոսյանի դիտարկմամբ, այո, երեխաները վարակը թեթեւ են տանում, բայց սա չի նշանակում, որ նրանց պետք է վտանգի ենթարկել, նրանք եւս պետք է կրեն դիմակներ փակ տարածքներում, խոսքը, ինչպես նկատեց նախարարը, կրծքի երեխաների մասին չէ:

Կորոնավիրուսով 23 հղի կա, ըստ նախարարի, նրանց կյանքի որեւէ վտանգ չի սպառնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031