«Դուք համոզվա՞ծ եք, որ այդ «Քայլող մարդու» արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ եւ այլն չեն լինելու»,-այսօր կառավարության նիստում այսպես արձագանքեց վարչապետ Փաշինյանը, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը:
Նախարարը թվարկեց, թե նախագծի շրջանակներում որ մշակութային կառույցներն են հիմնանորոգվելու եւ ամրակայվելու՝ այդ թվում նշելով Երեւան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման եւ տեղադրման մասին:
Ի պատասխան, Հարությունյանը նշեց, որ քանդակը շատ ավելի վաղ է ստեղծվել, տարիներ առաջ եւ, երբ ավագանու նիստին այդ հարցը քննարկվում էր, նման հարցեր չեն եղել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ