Կառավարության այսօրվա նիստից բացակայում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, նախարարներն ինքնամեկուսացված են, քանի որ պաշտոնյաներն իրենց աշխատավայրում շփում են ունեցել վարակակիր աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը եւ Զարուհի Բաթոյանը օրեր առաջ էլ ինքնամեկուսացվել էին եւ կորոնավիրուսի թեստ էին հանձնել, որոնց պատասխանները բացասական էին:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի:
Հավելենք, որ Զարուհի Բաթոյանն իր ՖԲ էջում այսօր հայտնել է. «Իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ