Արցախի նորընտիր՝ 7-րդ գումարման ազգային ժողովի նիստում այսօր պատգամավորները փակ քվեարկությամբ ընտրեցին նաեւ ԱԺ փոխնախագահին: Այդ պաշտոնում մեկ թեկնածու էր առաջադրվել՝ մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» դաշինքի պատգամավոր Գագիկ Բաղունցը: Քվեարկությանը մասնակցած 33 պատգամավորներից «կողմ» էին քվեարկել 27-ը, իսկ «դեմ»՝ 4-ը: Անվավեր էր երկու քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ ընտրվեց Արթուր Թովմասյանը՝ կրկին առաջադրված «Ազատ հայրենիք»-ից:
Այնուհետեւ պատգամավորներն ԱԺ 7 մշտական հանձնաժողովների նախագահներ պետք է ընտրեն:
Հիշեցնենք նաեւ, որ Արցախի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք»-ի առաջադրված թեկնածու Արայիկ Հարությունյանը, որի երդմնակալությունը կլինի այսօր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Բաղունցի ֆեյսբուքյան էջից