Արցախի նորընտիր՝ 7-րդ գումարման ազգային ժողովն այսօր փակ քվեարկությամբ նախագահ ընտրեց:
Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն առաջադրել էր Արթուր Թովմասյանի թեկնածությունը: Նրա օգտին «կողմ» քվեարկեց 29 պատգամավոր: «Դեմ» էր 4 պատգամավոր:
Այնուհետեւ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում «Ազատ հայրենիք»-ն առաջադրեց Գագիկ Բաղունցի թեկնածությունը: Այլ թեկնածություններ չեղան: ԱԺ նախագահի տեղակալի փակ ընտրությունը տեղի կունենա առաջիկայում:
Հիշեցնենք նաեւ, որ Արցախի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք»-ի առաջադրած թեկնածու Արայիկ Հարությունյանը, որի երդմնակալությունը կլինի այսօր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ