Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

Մայիս 21,2020 12:05

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 21-ին, Շուշի քաղաքում: Այս մասին հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները «հակասում են Ադրբեջանի սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին»:

Պաշտոնական Բաքվին վրդովեցրել է նաև այն հանգամանքը, որ երդմնակալության արարողությանը մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հայտարարության՝ «պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի Ադրբեջանն իրավունք է վերապահում՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը»:

«Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է»,-ասված է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այ սեխագլուխներ,ինչպես նաև եվրոպական տարբեր կառույցների ղեկավարներ,ադրբեջանի շահերից է,որ Արցախում իշխանություններ են ընտրվում և այդ երկրներում կարգ ու կանոն է պահպանվում,թե չէ Արցախում կան ուժեր,որոնք կասպատակեին մինչև Բաքու և ամբողջ տարածքը ձեզ համար դժոխքի կվերածեին….,այնպես,որ շնորհավորեցեք Արցախի նորընտիր ղեկավարներին՝դա,նորից եմ կրկնում,ձեր շահից է բխում..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031