Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ում գործը հարուցել են, մեղադրանքը՝ առաջադրել, մարդկանց հայտարարել հանցագործ ու քաշվել մի կողմ». «Հրապարակ»

Մայիս 21,2020 11:55

Շատերը գուցե արդեն մոռացել են, սակայն Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում դեռ վաղնջական ժամանակներից Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ եւս մի քրեական գործ կա հարուցված, որը շարունակում են քննել։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որը 2008-ին նախագահի խորհրդականն էր, եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

ՀՔԾ-ում գործը հարուցել են, մեղադրանքը՝ առաջադրել, մարդկանց հայտարարել հանցագործ ու քաշվել մի կողմ։ Արդեն ութ ամիս է, ինչ այս գործով որեւէ տեղաշարժ չկա, որեւէ մեկին չեն կանչել հարցաքննության, որեւէ քայլ չեն կատարել գործի բացահայտման ուղղությամբ, որեւէ հնարավորություն չեն տալիս, որ մեղադրյալ հայտարարված անձինք ապացուցեն իրենց անմեղությունը, թեպետ մեղադրող կողմը՝ ինքը, նախ պետք է ապացուցի նրանց մեղավորությունը, որը, սակայն, չի անում կամ դիտավորյալ չի ցանկանում անել։

Գեւորգ Կոստանյանը երեկ մեզ հետ զրույցում կրկնեց նույնը, ինչ ասել էր ամիսներ առաջ, որ կգա, եթե բավարարեն հրապարակային հարցաքննություն անցկացնելու իր պայմանը։ «Ես ասել եմ՝ ես գալիս եմ հրապարակային մասնակցեմ հարցուպատասխանին»,-հիշեցրեց նա՝ նշելով, որ ինքը քաջ գիտակցում է, որ գալուն պես անմիջապես կալանավորվելու է, բայց ինքը նույնիսկ դրան է պատրաստ։ Կարեւորը, ըստ Կոստանյանի, լինի հրապարակային հարցուպատասխան։

Խոսեցինք նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։ «Երեւի ոչ էլ իմանաք՝ ինչ եղավ էդ գործով, ես գիտեմ՝ էդ հարցը մեր կենդանության օրոք չի լուծվի, հարուցել, դրել տակները՝ նստել են։ Արդեն ութ ամիս է՝ էդ գործը հարուցել են, ութ ամիս է՝ ճամփեքս փակել են, ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին, եւ վերջ, որեւէ բան չեն արել մինչ օրս։ Իրենց գործը ճամփեքս փակելն էր, նպատակը ոչ մեկին հայտնի չէ, Աստծուն էլ հայտնի չէ»,- ասաց նա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031