2019 -ի փետրվարին գրել էինք, որ լուրջ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչեւ ապրիլ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան։ Մեր աղբյուրները հայտնել էին, որ վերադարձի հիմքը վաղեմության ժամկետը լրանալն է։
Այս ընթացքում տարբեր իրավաբաններ տարբեր կարծիքներ են հայտնել, թե Վանո Սիրադեղյանի նկատմամբ կարո՞ղ է արդյոք կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։
Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել վաղեմության ժամկետ՝ հիմնավորելով, թե ինչու․ «Քանի որ հոդվածը ցմահ էլ է նախատեսվում (խոսքը 104-րդ հոդվածի 2-րդ մասի մասին է), նման պայմաններում վաղեմության ժամկետի հարցը միայն դատական նիստով դատարանն է որոշում»:
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: