Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերագույն դատարանի ստեղծման հարցը Սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննվող հարց է». «Ժողովուրդ»

Մայիս 21,2020 10:34

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս ընթացքում քննարկում է նաև Գերագույն դատարան ստեղծելու մասին հարցը, ինչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մայիսի 16-ին տեղի ունեցած իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսինքն, դա ենթադրում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միացում:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ևս հաստատեց, որ նման քննարկումներն ընթանում են եւ որոշումը պետք է ներկայացնի հանձնաժողովը: «Գերագույն դատարանի ստեղծման հարցը Սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննվող հարց է: Առաջիկայում հանրությունը կտեղեկացվի Հանձնաժողովի կողմից քննարկվող բոլոր հարցերի մանրամասներից»,- նշեց նա»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031