Հայաստանում այս պահին ամենահրատապ թեմաներն են
1/ կորոնավիրուսի տարածումը եւ դրա հետ կապված առողջապահական ճգնաժամի սպառնալիքը,
2/ Արցախ-Ադրբեջան շփման գծում ակտիվ մարտական գործողությունների վերսկսման վտանգը,
3/ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած որոշակի խնդիրները եւ դրանից, մասնավորապես, բխող գազի հնարավոր թանկացումը: Սրանք լուրջ մարտահրավերներ են, որոնց հնարավոր է դիմակայել բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի համախմբմամբ:
Կարդացեք նաև
Բայց ֆեյսբուքի ժապավենը բացելիս տեսնում ես, որ այդ ճակատագրական հարցերի մասին գրեթե չի խոսվում: Ի հայտ են գալիս «մեկօրյա նշանակության» թեմաներ, որոնք բոլոր կողմերից հիմնովին ծամծմվում են, հետո արագ մոռացվում, երբեմն էլ նորից ինչ-ինչ նկատառումներով հրապարակ են նետվում: Այդպիսի թեմաներից է օրինակ «սահմանադրական ճգնաժամը»: Հասկանում եմ, որ իշխանությունը մտասեւեռում ունի՝ պատժելու Հրայր Թովմասյանին եւ նրա որոշ գործընկերներին, որոնք մի քանի ամիս առաջ Քոչարյանի հարցով «սխալ որոշում» են կայացրել: Առանձնապես ափսոսանք չեմ զգա, երբ այդ դատավորները կգնան թոշակի: Բայց մի՞թե նրանց հարցն այնքան հրատապ է, որ հնարավոր չէ 3 ամիս, կես տարի կամ թեկուզ մեկ տարի համբերել:
Սակայն կան է՛լ ավելի ոչ հրատապ թեմաներ՝ դիցուք «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով անվանակոչելը: Օդանավակայանը հաստատ չի փլվի, եթե այդ հարցին անդրադառնանք ավելի հանգիստ պայմաններում, երբ գոնե կորոնավիրուսի հարցն արանքից դուրս կգա: Որովհետեւ ենթադրում եմ, որ իմ նշած երկրորդ եւ երրորդ խնդիրները պատմական տեսանելի ապագայում որեւէ ձեւով չեն հանգուցալուծվելու եւ ծանրանալու են ոչ միայն այս, այլեւ հաջորդ կառավարությունների, մեր երեխաների եւ թոռների ուսերին:
Իհարկե, «ամենահետաքրքիր» թեման է, թե ով ինչ է ֆեյսբուքում գրում: Այդ նյութը կարելի քննարկել օրական 24 ժամ: Մասնավորապես, բանավիճել այն թեմայով, թե ով է ավելի անզուսպ, մարգինալ եւ ոչ ադեկվատ: Այդպիսիք, անշուշտ, կան բոլոր ճամբարներում, ինչպես նաեւ՝ ճամբարներից դուրս: Պարզապես փոքր-ինչ անբնական է, երբ իշխանության ներկայացուցիչներն ու երկրպագուները, որոնց բառապաշարը նույնպես ծանրաբեռնված չէ էթիկական նորմերով, սկսում են դասախոսություններ կարդալ խոսքի մշակույթի մասին:
Բայց, կրկնեմ, այս պահին, երբ օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են եւ մի քանի հոգի է մահանում, ֆեյսբուքյան փոխադարձ կսմիթները կարեւոր չեն: Գուցե արժե մի փոքր լրջանալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԴԻՈՍ ԵՎ ԷՇԵՐ
«Մի օր էշերի՝ ամբողջ քարավան
Ղեպի Օլիմպոս ճանապարհ ընկան,
Եվ ստորոտից դիցական լերին
Այսպես զռալով ձայն արձակեցին.
— Ո՜վ ամպրոպային արքա շանթառաք,
Մենք իսպառ եղանք խաղք ու խայտառակ,
Այդ ի՞նչ պատիժ էր դու մեզ տրվեցիր,
Որ «էշ» անունով մեզ մկրտեցիր:»
«Անվան պատճառով չէ, որ դուք եղաք
Մարդկանց աչքումը խաղք ու խայտառակ,
Այլ բարք ու վարքի անզուսպ կոպտություն
Խլեց ձեզանից պատիվ, բարություն:»
Րաֆֆի
Տարիներ առաջ մի եզր կար՝ «ազգ-բանակ»: Այն ժամանակ դա իհարկէ քարոզչական հնարք էր, փող լուանալու միջոց:
Այժմ, շնորհիւ պսակավարակի, «ազգ-բանակը» դարձել է արդիական: Կարգապահ, խելացի ազգերը կը յաղթահարեն ճգնաժամը, իսկ հայերը բնականաբար՝ շատ աւելի ուշ:
Հայերին թւում է, թէ պատերազմները տակաւին 19-րդ դարի ֆիդայական ոճով են:
Առաւօտից իրիկուն բողոքում էիք, թէ «վերացրէք տանը մնալը»: Վերացրեցին ու ամբոխներով գրոհեցիք վարսաւիրանոցների ու սրճարանների վրայ: Որովհետեւ ձեր կեանքի նպատակը մատնայարդարումն է, ռեստորաններում սրճելը-ծխելը, քեաբաբ-խորոված ուտելը, ֆուտբոլ դիտելը: Դէ վայելէ՛ք:
Սա պատերազմ է եւ սա այլեւս ԲՆԱԿԱՆ ընտրութիւն է: Կը գոյատեւեն առողջները, կարգապահները եւ խելացիները:
Ինչ վերաբերում է գազի խնդրին. դրա լուծումը մէկն է՝ այլընտրանքային էներգիա: Դրա համար պէտք է ունենալ ապագային միտուած խելացի ռազմավարութիւն: Iսկ դրա համար պէտք է լաւ կրթութիւն ու գիտութիւն (որոնք Հայաստանում զրո են): Քանի դեռ «առաջնորդը» Նիկոլ Փաշինեանն է, իսկ ԿԳ նախարարը Արայիկ Յարութիւնեանը, ապա մոռացէք այդ մասին:
Մեր մեջ լիքը խառնուրդներ կան ազնվական ու ոչ այնքան ազնվական ազգերի հետ, եթե ազնվականները կարողանան ինքնազտվեն ոչ ազնվականներից եւ իշխանությունը լիովին իրենցով դարձնեն, այդ դեպքում կփրկվեն եւ ազնվականները եւ ոչ ազնվականները, իսկ եթե նախկին էշերը նոր էշերի հետ անսկզբունք ու անպլոճիկ ենթարկվեն դրսի քոչվոր էշերի հրամաններին ու ժողովրդին ստիպեն ենթարկվել անասունների համար գրված օրենքներին, ուրեմն քոչվոր անասնապահն ու հովիվը իր հերթական հաղթանակն է նշում տեղաբնիկ նստակյաց ազգերի նկատմամբ: Հայ ազնվականներ’ հայ ազգի խելքն ու ոգին ու պատիվը, հնարավորություն է աստված տվել գրել մեր ազգի ոսկե դարի պատմությունը: