Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգամ մը եւս. Մայր Աթոռը կարմիր գիծ է

Մայիս 20,2020 22:11

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուոյ հոգեւոր եւ վարչական կեդրոնն է։

Մայր Աթոռը աշխարհասփիւռ հայութեան գերագոյն մասին սրբազան ուխտատեղին է եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան դարաւոր նստավայրը։

Մայր Աթոռի հովանիին ներքոյ կը գտնուին Հայ Եկեղեցուոյ պատմութիւնը ամփոփող պատմական յուշարձաններթանգարաններգրադարաններ, վեհարանն ու  նոյնինքն՝ Մայր Տաճարը, որոնք  կը ներկայացնեն  հայոց բազմադարեան պատմութիւնը, գրականութեան եւ արուեստի բացառիկ արժէքներն ու հոգեւոր մշակոյթի գանձերը,:

Մայր Աթոռի գահակալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուոյ  հոգեւոր եւ նուիրապետական գերագոյն իշխանութիւնը կը ներկայացնէ ու անոր խորհրդանիշն է, ինչպէս Հայ եկեղեցուոյ միւս նուիրապետական աթոռներն ու անոնց խորհրդանիշերը հանդիսացող գահակալները կը ներկայացնեն Հայ ժողովուրդի խիղճն ու անոր ազգային պատկանելիութեան ու հաւատքին կողմնացոյցերն ու սիւները:

Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ մեզի համար սրբապղծութիւն է ցեխարձակում կատարել ազգային ժառանգութիւն ներկայացնող ոեւէ հաստատութեան կամ  խորհրդանիշի մը վրայ: Մենք չենք կրնար հանդուրժել ժողովրդային աժան դատումներով եւ առանց յստակ փաստարկումներու ու վաւերական յստակ տուեալներու կողմնորոշումներ եւ կեցուածքներ ու բամբասանք:

Այս մասին պէտք է միանգամընդմիշտ իմանան մօտիկն ու հեռաւորը, որ մեզի համար Մայր Աթոռը կարմիր գիծ է:

 

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան Ատենապետ

ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան նախկին ատենադպիր (2016 -2019)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031