Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընկերներն առանձին իրարից հեռու կանգնած են եղել: Ցանկացած սրճարանում, մոլում այդ որոշումը ոչ մեկ այնպես չի պահել, ինչպես մերոնք». Արթուր Դանիելյան

Մայիս 20,2020 21:21

«Պարետի բոլոր հրահանգները մեր անդամները կատարել են: Իրարից հեռու խմբերով կանգնած են եղել»,- ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց հայտարարեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նա տեղեկացրեց, որ 20-ից ավելի բերման ենթարկվածների շարքում եղել են նաև իրենց անդամակցող աղջիկներից: Արթուր Դանիելյանը հայտնեց, որ բերման ենթարկվածների մեծ մասն ազատ են արձակվել:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մոտից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակիցներ, որոնք եկել էին սատարելու հարցաքննության մասնակցող Արթուր Դանիելյանին:

Պատճառաբանությունն այն էր, որ նրանք չեն կատարում պարետի հրահանգը: Արթուր Դանիելյանը հակառակը պնդեց. «Հրահանգ է եղել հինգ հոգով չհավաքվել, բայց մեր ընկերներն առանձին իրարից հեռու կանգնած են եղել: Գնացեք ցանկացած սրճարանում, մոլում տեսեք, որ այդ որոշումը ոչ մեկ այնպես չի պահել, ինչպես մերոնք»:

Արթուր Դանիելյանն ասաց, որ իրենց բերման ենթարկելու պատճառն այն է, որ սա իրենց գործողությունները սպառնալիք են իշխանությունների համար:

Տեսանյութը՝ ինչպես են բերման ենթարկել Մարինե Մանուչարյանին:

https://www.facebook.com/marine.manucharyan/videos/10157378303566814/?t=152

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031