Արդեն երեք օր հանրային տրանսպորտն աշխատում է: Հետեւաբար, ՃՈ-ն տեւական հարաբերական անդորրից հետո պետք է ավելի աչալուրջ լինի: Իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ստեղծվել է ծածուկ ծառայության ոստիկանություն, որն աննկատ գրանցելու է երթեւեկության կանոնների խախտումները:
Սակայն ՃՈ գործունեության հին «ավանդույթները» պահպանվում են: Կանգառները կրկին զավթված են, ու հասարակական տրանսպորտը չի կարողանում դրանց մոտենալ անգամ: Իսկ մեր բաց, թափանցիկ կամ ծածուկ ծառայություն իրականացնող ոստիկանները այդ խախտումները շարունակում են չտեսնելու տալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ