Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

Մայիս 20,2020 17:53

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, որով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը:

Բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծվում է արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի զարգացնելու մասնակից պետությունների ներքին շուկաները և բարձրացնելու գրավչությունը՝ առևտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար:

Այն կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծումը և կամրապնդի դրանց պատենտների իրավական պաշտպանության համակարգը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031