Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի ավագն այս մրցաշրջանը «Ռոմայում» է անցկացվում վարձավճարով: «Գայլերը» ցանկանում են «զինագործներից» գնել Հենրիխ Մխիթարյանին, սակայն կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամի պատճառով չեն կարողանում վճարել լոնդոնցիների պահանջած գումարը: Հենրիխ Մխիթարյանն էլ մեկ անգամ չէ, որ ցանկություն է հայտնել «Ռոմայի» կազմում մնալ Իտալիայի առաջնության «A» սերիայում:
Սակայն Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ «Ռոման» ու «Արսենալը» կարող են ընդհանուր լեզու գտնել:
Ըստ աղբյուրի, եթե «զինագործները» համաձայնեն Մխիթարյանի համար 13 մլն. ֆունտ ավելացնել, փոխարենը կստանան հարձակվող, 21-ամյա Ջասթին Կլյույվերտին: «Բարսելոնայի» լեգենդ Պատրիկ Կլյույվերտի որդու՝ Ջասթինի, գործերը չեն ստացվում իտալական ֆուտբոլում, թեեւ նա հավասարապես կարողանում է խաղալ հարձակման երկու թեւերում էլ: «Ռոմայի» կազմում Ջասթինը, անցկացրել է 27 խաղ եւ խփել 7 գոլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ