Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում․ ՊԵԿ

Մայիս 20,2020 16:00

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում:

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։

Փոփոխվել է նաև հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (Հաշվետվական ձև՝ 242. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն)։

 

ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031