Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է

Մայիս 20,2020 15:55

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր:

Միաժամանակ ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս, մինչև ուղարկելը, ևս մեկ անգամ ստուգել լրացված տվյալների ճշտությունը:

 

ՀՀ ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031