Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թիրախավորվել էր ոչ միայն կին պաշտոնյան, այլև մայրությունը, նրա նորածին երեխան. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ԱԺ-ից պահանջում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Մայիս 20,2020 14:40

Վերջին ժամանակաշրջանում, տարբեր հարթակներում, առավել հաճախակի են դարձել ատելության խոսքի, սպառնալիքի և սեքսիզմի դրսևորումները, որոնք օրըստօրե ահագնացող դրսևորումներ և ընդգրկում  են ստանում։

Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած կանանց ուղղված վիրավորանքները, հայհոյանքները, որոնք վերաճեցին  բռնության, ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակական դարձած թիրախավորումները՝ հատկապես կին քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու հանրային գործիչների հանդեպ՝ սեքսիզմի ու ատելության խոսքի  տեսքով, վկայում են կանխարգելման ու քննության մեխանիզմների անարդյունավետության մասին։ Ատելության խոսքի էսկալացիան, որը հասցվում է բռնության կոչերի, և արդեն վերաճում բռնության սպառնալիքի է վերածվել։

Առանձնակի անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ երեկ՝ Տաթևիկ Ռևազյանի հասցեին հնչեցված  ատելության և թշնամական սեքսիզմի դրսևորումներին, որտեղ ոչ միայն թիրախավորվել էր կին պաշտոնյան, այլև մայրությունը, նրա նորածին երեխան, և, առհասարակ, հնչեցվել էին կանանց անլիարժեքության մասին բացահայտ պնդումներ, խտրականություն և ատելություն։ Նման անթաքույց թշնամանքի տարածումը խորացնում է մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները, որոնք առկա են բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ԶԼՄ-ներում, արվեստում, լեզվում, կենցաղում և  վիրտուալ տարածքում: Մեր երկրում առկա կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կենցաղային մակարդակում սեքսիզմի դրսևորումները դառնում են համատարած, որի հիմքում  կանանց թերարժևորումն է և կանխակալ վերաբերմունքը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է սեքսիզմի, խտրականության, ատելության խոսքի ու բռնության կոչերի ցանկացած դրսևորում և պահանջում․

ՀՀ Ազգային Ժողովից․ վերջապես ձևավորել էթիկայի հանձնաժողով, որը սահմանված է Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքով, և արդեն բավականին  ժամանակ է համառորեն չի գումարվում, չնայած բազմաթիվ առիթների ու քաղաքացիական հանրության կողմից հնչեցվող կոչերի։ Բազմակողմանի և անաչառ քննություն իրականացնել վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի շուրջ՝ միաժամանակ երկրի թիվ մեկ ամբիոնից ուղերձ հղելով հանրությանը՝ նման դրսևորումների անթույլատրելիության վերաբերյալ։

ՀՀ իրավապահ մարմիններից․ ատելության, սեքսիզմի, խտրականության դրսևորումների և բռնության կոչերի  յուրաքանչյուր դեպքով՝ անկախ նրանից, դրանք կատարվել են համացանցում, թե քաղաքական բարձրագույն մարմիններում,  իրականացնել արդյունավետ, լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և օրենքի ողջ խստությամբ պատժել ատելության ու բռնության քարոզ իրականացնողներին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031