Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոքաբորբով դեպքեր կան, բայց ծանր չեն». Բալայանը՝ կորոնավիրուսով հիվանդ զինվորների մասին

Մայիս 20,2020 14:31

«Կորոնավիրուսով վարակման դեպքերը ՀՀ զինված ուժերում կառավարելի են: Թիվն իրավասու չեմ հրապարակել, սակայն ասեմ, որ ԶՈՒ-ում գրանցված դեպքերը լոկալիզացված են»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Չունենք այնպիսի դեպք, որն ակնկալելի չէր: Այսինքն՝ այն շրջանակից էր, որն ակնկալել ենք»,-վստահեցրեց նա:

Բալայանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողների առողջական վիճակը բավականին լավ է. «Այս պահին եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն ախտանշաններ չունի, թեեւ հսկողությունը միշտ կա: Թոքաբորբով դեպքեր էլ կան, բայց ծանր չեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031