Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսպիտալացման կարգի խախտման համար հոգեբույժները կենթարկվեն պատասխանատվության». փոխնախարար

Մայիս 20,2020 12:40

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Ինչպես հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ օրինագիծը սահմանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնելու վայրից, հոգեբուժական կազմակերպություններում գտնվողների իրավունքների սահմանափակման ձեւերը եւ կարգը:

Փոխնախարարի խոսքով՝ առաջին անգամ սահմանվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեկուսացման եւ հանդարտեցման միջոցների կիրառման կարգը եւ տեւողությունը:

«Հոգեբուժական ծառայությունները հոգեբուժական օգնություն կիրականացնեն պայմանագրի շրջանակում, որում չընդգրկված բուժօգնության ծավալը կիրականացվի վճարովի հիմունքներով: Առաջին անգամ սահմանվել է նաեւ ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական ծառայություն տրամադրել: Սահմանվել են նաեւ ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերը, ոչ հոժարակամ բուժման առավելագույն ժամկետները եւ կարգը: Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգի խախտման համար հոգեբույժների հանդեպ սահմանվել է պատասխանատվության ենթարկում»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

Հավելենք, որ օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031