Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել հանրությանը, որ համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով՝ այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով»։