Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյան. «Հորինված չէ, որ ծխախոտը գնացել է, հորինված է, որ դա իմ կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այլ անդամի հետ է կապված ծխախոտի էդ պատմությունը».

Մայիս 20,2020 12:11

Ծխախոտային սկանդալը գնալով թափ է հավաքում։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին ու աներորդին ջանասիրաբար հերքում են, թե իրենք կապ ունեն Հայաստանից մաքսանենգ ճանապարհով այլ երկիր արտահանված ծխախոտի խմբաքանակի հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ առանց իշխանական բարձր հովանավորչության՝ նման բան տեղի չէր ունենա Հայաստանում, ինչպես տեղի չի ունեցել նախկինում։

Փաշինյանի աներորդին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, երեկ մեզ հետ զրույցում դարձյալ հերքեց այս ամենը։ «Ոչ մի փաստ չի հրապարակվել, որ ես կապ ունեմ էդ սիգարետի մաքսանենգության հետ, ոչ մի փաստ չի հրապարակվել, որ Փաշինյանի ընտանիքը կապ ունի մաքսանենգ ճանապարհով գնացած սիգարետի հետ, առավել եւս, բացի ռուսական ֆեյք լրատվամիջոցներից, ոչ մի փաստ, որեւէ ատյան այս ինքնաթիռի մասին, գոնե թե էս երկրորդի մասին որեւէ հայտարարություն չի արել»,- ասաց Հրաչյա Հակոբյանը։

– Պարզապես կասկածելի է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ «դուխով» չհերքեց այդ տեղեկությունը։

– Ես եմ հերքել, ես հերքել եմ, դատի եմ տվել, Նիկոլ Փաշինյանն էլ հղում է անում իմ հերքմանը, իմ դատի տալուն եւ ասում է, որ ես դատի եմ տվել, եւ հանրության աչքի առաջ բոլորը կտեսնեն էդ պատմությունը։

– Ամբողջ խնդիրն այն է, որ վաղը կարող են մեկ-երկու շարքային մաքսավորի պատասխանատվության ենթարկել՝ դրանով համարելով գործը փակված, մինչդեռ դրա հետեւում ավելի բարձրաստիճան դեմքեր կարող են կանգնած լինել։

– Որտեղի՞ց վստահություն, որ դրա հետեւում կարող են կանգնած լինել ավելի բարձրաստիճան դեմքեր։ Ես ունե՞մ տեղ՝ կասկածելու, որ միգուցե մաքսայինում այդ ցածրաստիճան, շարքային աշխատակիցները ենթարկվում են, օրինակ, Միքայել Մինասյանին կամ իր սպասարկողներին եւ էս տիպի բաներ են անում։

– Կարծում եք՝ առանց իշխանության հովանավորչության հնարավո՞ր է մաքսանենգ ճանապարհով Հայաստանից այդպիսի մեծ քանակով ծխախոտ արտահանել։

– Նախ, նորից եմ կրկնում՝ ես փաստացի չեմ տեսել, որ, օրինակ, ռուսական գերատեսչությունները հայտարարություն տարածեն Հայաստանից գնացած որեւէ մաքսանենգ ծխախոտի հետ կապված։ Ես չեմ տեսել։ Եթե կա, թող Միքայել Մինասյանը հաջորդ իր վատ գեղարվեստական ֆիլմի մոնտաժով մի հատ էդ ռուսական գերատեսչության, ոչ թե լրատվամիջոցի փաստաթուղթ հրապարակի։

– Բայց Դուք չեք հերքում, որ ծխախոտ է արտահանվել Հայաստանից, Դուք ասում եք՝ թող ստուգեն, բացահայտեն, բայց չեք ասում, որ չկա նման բան։ Այսինքն՝ հորինված չէ ծխախոտի պատմությունը։

– Հորինված չէ, որ ծխախոտը գնացել է, հորինված է, որ դա իմ կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այլ անդամի հետ է կապված ծխախոտի էդ պատմությունը։

– Իսկ ադամանդագործությո՞ւնը։

– Ադամանդագործությունը՝ դա մի լրիվ ուրիշ տիպի սուտ էր։ Գիտե՞ք խնդիրը որն է, որ Դուք էլ չեք հավատում, ադամանդագործությանը, ծխախոտին Դուք էլ չեք հավատում։ Դուք էլ գիտեք, որ ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ չեմ տարել, Դուք էլ գիտեք, Դուք վստահ եք, եւ ձեր խմբագրությունում նույնպես շատերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որեւէ մեկը ծխախոտի գործի հետ եւ ադամանդի հետ կապ չունի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031