Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում չգրանցված դեղը փոստով ստանալու համար հարկավոր կլինի դիմել ԱՆ

Մայիս 20,2020 11:30

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ «Դեղերի մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որն ԱԺ լիագումար նիստում առաջիկայում պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ ըստ օրինագծի՝ կթույլատրվի արտասահմանից փոստով որեւէ դեղ ստանալ:

Գաբրիելյանը հայտնեց փոփոխությունը, որն ամրագրվել է օրինագծում. միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով դեղ ստանալիս քաղաքացին մաքսային ծառայություն ներկայանալուց առաջ պետք է թույլտվություն ստանա միայն այն դեղերի համար, որոնք ՀՀ-ում գրանցված չեն:

«Թույլտվությունը ստանալու համար պետք է դիմել առողջապահության նախարարություն: Անձնական օգտագործման դեղերի պարագայում երկիր մտնելիս կամ դուրս գալիս թույլտվություն պետք չէ»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Նա վստահ է, որ օրենքի ընդունումն օգտակար է լինելու, որովհետեւ քաղաքացիները պարբերաբար դիմում են եւ բարձրաձայնում, որ պետությունների սահմանների փակ լինելու պատճառով որեւէ մեկին չեն կարողանում խնդրել արտասահմանից այս կամ այն դեղը բերել կամ ուղարկել:

Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ դրական է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031