Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը կանդրադառնա նաև Հայաստանի վրա, սակայն դա կարող է մեզ օգնել, որ մենք անցնենք այլ շուկաների. «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2020 11:23

Համավարակի գլոբալ ճգնաժամի ալիքը, ինչպես նաև համավարակից առաջ սկսված տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հետզհետե նոր տնտեսական խնդիրներ են առաջացնում, որը տարածաշրջանում նույնպես անհետևանք չի մնա։

Հայաստանի արտաքին առևտրում Թուրքիան զգալի տեղ ունի, ուստի կարելի է ենթադրել, որ Թուրքիայի տնտեսական անկումը կարող է ազդել նաև հայկական տնտեսական որոշ ուղղությունների վրա։

«Թուրքիան վերջին տարիներին տնտեսական և ֆինանսական խնդիրներ ունի, դա հայտնի փաստ է, որը բազմիցս քննարկվել է: Եվ Թուրքիայում արդեն իսկ առկա տնտեսական խնդիրներն էլ ավելի են խորանում կորոնավիրուսի ստեղծած սոցիալական և տնտեսական բացասական ազդեցության հետևանքով»,- մեր զրույցում ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Հայաստանը և Թուրքիան, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, համավարակի ճգնաժամի հետևանքով տնտեսության ուղղությամբ ի՞նչ կորուստներ կունենան։ Որքանո՞վ է ՀՀ-ի համար Թուրքիան կարևոր տնտեսական առումով։

– Իրականում, Հայաստանն ու Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ, ունեն համեմատաբար ակտիվ տնտեսական հարաբերություններ, որոնք տարիներ շարունակ աճ են գրանցել: Թուրքիան վերջին շրջանում երրորդն է Ռուսաստանից և Չինաստանից հետո դեպի Հայաստան ապրանքաշրջանառության ծավալներով: Ցավոք, նույնը չի կարելի ասել Հայաստանից Թուրքիա ապրանքաշրջանառության մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայից Հայաստան ներկրվում է արտադրական հումք, շինանյութ, տարատիպ տեխնիկա, տեքստիլ արտադրանք, ինչը, որքան էլ զարմանալի թվա, կարևոր է Հայաստանի տնտեսության աշխատանքի և զարգացման համար: Հետևաբար, Թուրքիայում տնտեսական խոր և լուրջ ցնցումները, որոնք կարող են բերել արտադրական խնդիրների, կարող է ազդել նաև հայաստանյան տնտեսության վրա: Իհարկե, նման ազդեցության պրոֆեսիոնալ վերլուծություններ պետք է սպասել համապատասխան մասնագետների կողմից: Ինքս, չլինելով տնտեսագետ և լինելով թուրքագետ, ներկայացնում եմ ընդհանուր պատկերը՝ ինձ հասանելի գործիքներով և իմ մասնագիտական գիտելիքների հիման վրա:

Ըստ տնտեսագետ Արամ Աշուղյանի՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամը կանդրադառնա նաև Հայաստանի վրա, սակայն դա կարող է մեզ օգնել, որ մենք անցնենք այլ շուկաների․ օրինակ՝ ավելի ակտիվ աշխատենք Իրանի հետ։ «Բնականաբար, Թուրքիան կարևոր առևտրային սուբյեկտ է մեզ համար, սակայն այն թշնամի երկիր է։ Ենթագիտակցորեն Թուրքիայի հետ առևտրին կողմ չեմ, բայց բիզնեսը ազգություն չի ճանաչում»,- ընդգծում է տնտեսագետը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ,

Թուրքիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031