Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկական ժամանակն է մեր ավիացիան ստեղծելու. կառավարությունն, այստեղ-այնտեղ ընկած՝ տարբեր պետություններից օդանավեր էր խնդրում իր քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար. «Ժամանակ»

Մայիս 20,2020 10:50

«Դա կեղծ օրակարգ է. այնպես չի, որ Վլադիմիր Լենինի անունով է այդ օդանավակայանը կոչվում, որ հիմա ուզում են փոխեն: «Զվարթնոց» անունը հենց այնպես չի, որ ի սկզբանե դրված է եղել՝ նախ և առաջ այդ օդանավակայանն օրվա մեջ 24 ժամ անընդմեջ աշխատել է և այնտեղ միշտ զվարթ ու արթուն էին, բացի սրանից՝ իր շրջանաձև 360 աստիճանի վրա չորս կողմից բացվող կոմպոզիցիոն կառուցվածքն էլ զվարթնոց է հիշեցնում, այդպիսի տեսք ունի, նրա ամեն դետալը նախապես մտածված է կառուցվել: Այդ բառի ստուգաբանությունը թող մի հատ ուսումնասիրեն, հետո նոր անվանափոխություններից խոսեն:

Կարծում եմ՝ «Զվարթնոց» անունը շատ ավելի համահունչ է այդ շենքին, քան Շառլ Ազնավուր անունը, և բնավ ոչ այն պատճառով, որ Ազնավուրին չենք հարգում, չենք սիրում կամ չենք մեծարում, այլ արդեն ասացի, թե ինչ պատճառով»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում շեշտեց «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակ Լևոն Չերքեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերքեզյանը՝ արձագանքելով օդանավակայանի անվանափոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև օրերս Հանրային խորհրդի (ՀԽ) հրապարակած հայտարարությանը:

Մհեր Չերքեզյանը աբսուրդ է համարում նաև միևնույն կառույցին երկու տարբեր անուններ դնելու գաղափարը. «Եթե մենք պետություն ենք և որպես պետություն արժեք ունենք, ապա հիմա հենց իսկական ժամանակն է մեր ավիացիան ստեղծելու, այն ունենալու համար. ես այդ ոլորտի մասնագետը չեմ, բայց կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց այն խնդիրները, որոնք ունենք այդ ոլորտում՝ մեր ազգակիցներն այս ու այն երկրում գերի մնացին, ու կառավարությունը, այստեղ-այնտեղ ընկած՝ տարբեր պետություններից օդանավեր էր խնդրում իր քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար, մինչդեռ պատկերը կարող էր այլ լինել, եթե ունենայինք ազգային ավիափոխադրող: Սա` վիրուսի ճգնաժամի ժամանակ, բա պատկերացրեք՝ պատերազմի դեպքում ինչ օրի ենք հասնելու, ինչ իրավիճակում ենք հայտնվելու: Դրել են փլուզման շեմին կանգնած շենքի անուն են ուզում փոխեն, որը նույնն է, ինչ համեմատական կարգով ասենք, երբ մի ընտանիք հացի փող չի ունենում, երեխաները սովամահ են լինում, բայց ծնողները գնում ու 100 հազար դոլար փող են պարտք անում, որ թազա ջիպ առնեն»:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031