Երեկ աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկել է «Lindores Abbey Rapid Challenge» արագ շախմատի (15 րոպե +10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար) հեռավար մրցաշարը: Մասնակիցների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը:
Ընտրական առաջին փուլի չորս պարտիաներում հայկական շախմատի առաջատարը հաղթել է ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի արել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիրենի հետ եւ 2,0 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Այսօր կայանալու է եւս չորս տուր, որտեղ Արոնյանի մրցակիցները հաջորդաբար լինելու են Հիկարու Նաակամուրան, Յու Յանյին, Վեյ Ին եւ Յան-Կշիշտով Դուդան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ