Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, կողմերի ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Արցախի հակամարտության հարցը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Արտգործնախարարները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: Մասնավորապես, Մամեդյարովը Լավրովին տեղեկացրել է վերջին տեսակոնֆերանսի մասին, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն՝ նախարարները հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ ամրապնդելու ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը։ Քննարկվել է նաև Դաղստանում մնացած և վերադարձի սպասող՝ Ադրբեջանի քաղաքացիների հարցը։
Նշենք նաև, որ մայիսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ