Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը. «Ռազմինֆո»

Մայիս 19,2020 22:30

«Ռազմինֆո». Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի 2019թ. բյուջեի կատարողականը, համաձայն որի` Ադրբեջանը նախորդ տարի պաշտպանական ոլորտի ծախսերին ուղղել է 3 մլրդ 354 մլն մանաթ, ինչը մոտ 167 մլն մանաթով ավելի է 2019թ. ամռանը հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից:

2019թ. հունիսին Ադրբեջանը կրկին ավելացրել էր իր ռազմական ծախսերն, այս անգամ ևս հայտարարելով, որ դրան նպաստել են տնտեսական բարձր ցուցանիշները: Ամռանը հաստատված բյուջեով նախատեսված էր պաշտպանական ծախսերին հատկացնել 3 մլրդ 187 մլն մանաթ (~ 1 մլրդ 870 մլն դոլար՝ 2019թ. հունիսի 20-ի փոխարժեքով):

Ըստ հրապարակված կատարողականի` 2019թ. ծախսերը մոտ 20,7 մլն մանաթով կամ 0,6 տոկոսով ավել են նաև 2018թ. ծախսերից:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերին հաստատված բյուջեով Ադրբեջանը նախատեսում է 2020թ․պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերին տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ 2019թ. նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսի և նավթի գնի կտրուկ տատանումների հետևանքով հավանական է, որ Ադրբեջանն այս տարի ևս կփոխի բյուջեով նախատեսված ծախսերը, սակայն այս անգամ նվազեցման սկզբունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031