Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞». Արմեն Աշոտյան

Մայիս 19,2020 21:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառլեյը։

Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արեւելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաեւ Հայաստանի մասնակցությունը։

Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ եւ աշխատելով այս ուղղությամբ, մշտապես անձամբ հետեւում եմ նման քննարկումներին։

Իհարկե, ձեզ նախեւառաջ կհետաքրքրի, թե ինչ է խոսվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին եվրահանձնակատարի եւ եվրադեպուտատների կողմից։

Պատասխանեմ՝ ոչինչ։

Մոտ երկու ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չի հնչել ընդհանրապես։ Այդ հարաբերություններին իր զեկույցում չանդրադարձավ հանձնակատարը, չհնչեցին հարցեր դեպուտատների կողմից։ Ոչ CEPA-յի (ՀԸԳՀ), ոչ վիզաների ազատականացման, ոչ Արցախյան հակամարտության, ոչ կորոնավիրուսի դեմ պայքարի։

Ասեմ, որ Արեւելյան գործընկերության մյուս երկրների հետ հարաբերությունները այսօրվա նիստին քննարկվել են։

ԱԺ-ում տաքուկ ծվարած, գործուղումներից վարակի պատճառով զրկված, բայց պարգեւավճարներ վայելողների եւս մեկ տեսանելի բացթողումն էր եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինդիկատոր։

Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞։ 1.5 տարի մեր հաշվին շրջագայելով՝ գործընկերներ չե՞ք ձեռքբերել, որ Հայաստանով հետաքրքրված լինեին։

Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»։

Հ.Գ. Մի հարց էլ կա այս կապակցությամբ, որին վաղը կանդրադառնամ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031