Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանն արտակարգ դրությունից տուժած 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ

Մայիս 19,2020 18:55

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185  ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով:

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաև ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի  335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը ևս ցանկացավ անմասն չմնալ և հանդես բերել սոցիալական պատասխանատվություն: Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում ևս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031